Ներքին 11 ամիս առաջ - 11:38 22-10-2025

Առաջիկայում կարող ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ. Փաշինյան

Այժմ աշխատում ենք ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Ուրախ եմ նաև արձանագրել՝ Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ, Թբիլիսում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բայց, մինչ այդ, նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև՝ տեխնիկական առումով, առանց չափազանցության՝ հենց այսօրվանից ՀՀ տարածքով կարող ենք ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ։ ՀՀ տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրան՝ Մարգարա- Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով։ Քաղաքական իմաստով նույնպես պատրաստ ենք ապահովել Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը ՀՀ տարածքով, բայց տեխնիկապես դեռ պատրաստ չենք՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով։

Քաղաքական իմաստով նաև պատրաստ ենք երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական մասի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի։ Համոզված եմ և վստահ եղեք, որ այս տեխնիկական հարցերը 2-3 տարվա ընթացքում կլուծվեն։

Առաջիկայում ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի նախիջևան, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն, ինչպես ասացի, կապահովվի նաև երկաթուղային և ավտոտրանսպորտային կապը»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ամենը կյանքի կոչելու ամենակարևոր պայմանը խաղաղությունն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ