Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:58 21-10-2025

Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել «թյուրքական աշխարհին» կամ քաղաքական իմաստով Թուրան կոչեցյալին. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Եթե վերանանք «մանր» խնդիրներից և փորձենք այժմ Հայաստանում և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները դիտարկել ավելի ընդգրկուն հայացքով, ապա, նկատելի է, որ գիտակցաբար թե անգիտակցաբար փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել, այսպես կոչված, «թյուրքական աշխարհին» կամ, ավելի հասկանալի լեզվով ասած, քաղաքական իմաստով Թուրան կոչեցյալին։

Ինքը «թյուրքական աշխարհ» ձևակերպումը իրականում դեռևս պայմանական հասկացություն է, որը հայկառուսական, հակաչինական և հակաիրանական հեռագնա նպատակներով արտաքին մշտական միջամտությամբ արհեստականորեն բյուրեղացվում է գաղափարական, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ասպարեզներում թյուրքալեզու պետությունների միջև կառուցակարգային հարաբերությունների խթանմամբ, սակայն այդ ամենն առոչինչ է, քանի այդ «աշխարհից» դուրս կա իր հինավուրց պետականությամբ և աշխարհագրությամբ պատրանքային «Թուրանը» Թուրքիայի և մնացյալի բաժանող Հայաստանը։

Արդի աշխարհում գոյություն ունեն պետության նվաճման ոչ ֆիզիկական բազմաթիվ հնարավորություններ՝ գաղափարական, տնտեսական, խամաճիկային կառավարման ձևավորման և այլ միջոցներով։

Հայաստանը, փառք Աստծո, դեռևս նվաճված չէ, բայց չեմ կարծում, թե մեր երազանքն է ապրել «թյուրքական աշխարհի» համար կցորդ և այդ «աշխարհին» լոգիստիկ և այլ ծառայություններ մատուցող մի երկրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով