Ներքին 11 ամիս առաջ - 21:40 21-10-2025

Երևանը և Պեկինը պատրաստ են ընդլայնել համագործակցությունը. Ավինյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առիթով՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործունեությունում:

Հայ-չինական հարաբերությունների համատեքստում կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում: Երևանի քաղաքապետը նկատել է, որ Պեկինի հետ ստորագրված համաձայնագիրը լավ հիմք կարող է հանդիսանալ առավել փոխշահավետ ծրագրեր իրագործելու համար, առանձնացրել նաև Ցինդաո քաղաքի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից տեխնիկական աջակցության տարբեր ծրագրերի համար և նշել, որ դրանց շահառուները նաև երևանցիներն են: Դեսպան Լի Սինվեյն, իր հերթին, նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են և շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետին՝ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու գործում մեծ ներդրման համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան