Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 19:33 21-10-2025

Գյումրին հարվածել էր ՔՊ-ի վարկանիշին․ ժողովրդի վրա պետք էր մի բան վաճառել

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական եթերով տեղեկացրել է, որ 2026-ի հունվարի 1-ից զինծառայությունը դառնում է 1,5 տարի:

«Պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։

Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնի 2026 թ. ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի, այսինքն՝ 2026 թվականի հունվարի 1-ից։

Այսինքն, 2026 թ. հունվարի 1-ից, ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի մեկուկես տարի»,- ասել է Փաշինյանը։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Oragir.News-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ Փաշինյանն իր այս որոշումը 2026-ի ընտրություններում ավելի շատ ձայն ստանալու հնարավորություն է դիտարկում, ասաց, որ հենց այդպես էլ կա։

«Բանականաբար՝ այո։ Ես վստահ եմ, որ էդ որոշման հիմքում որևէ մասնագիտական հաշվարկ չկա։ Ընդհակառակը՝ փաստերը ցույց են տալիս, որ զորավարժության կադրային բազան խիստ սահմանափակվել է, և բանակը համալրման կարիք ունի։ Իսկ այս որոշումն, ըստ էության, բանակի կրճատման մասին որոշում է։ Ես վստահ եմ, որ նման որոշում չէր կայացվի, եթե առջևում չլինեին խորհրդարանական ընտրություններ։ Եվ ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այդ թեմային անդրադարձավ, որովհետև երեկ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները իշխանությանը վարկանիշային վնաս էին հասցրել, և այսօր պետք էր մի բան վաճառել ժողովրդի վրա»,- կարծիք հայտնեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում