Ներքին 11 ամիս առաջ - 19:14 21-10-2025

ՀԱԵ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հարձակում է կրոնական համայնքի վրա. Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհուրդ

Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում է որպես հարձակում կրոնական համայնքի վրա։

Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհուրդն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն և Հայաստանի ողջ քրիստոնեական համայնքին` մտահոգություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ասվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ Հայաստանում բարձրաստիճան հոգևորականների կալանքն ու դատապարտումը խորը հիասթափություն ու ցավ են առաջացրել Ավստրիայի և ամբողջ աշխարհի բազմաթիվ հավատացյալների շրջանում:

«Բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունները, կալանավորումները և դատապարտումները, ակնհայտորեն, մարտահրավեր են նետում կրոնական ազատությանը: Մենք մտահոգված ենք, որ այս մոտեցումն անհամատեղելի է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքների հետ: Նման միջոցները կամայական և անհիմն միջամտություն են եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա»,- ասված է հայտարարությունում։

Խորհուրդը շեշտել է՝ եկեղեցին խղճի և հասարակության ձայնն է, այն պետք է կարողանա ազատորեն և անարգել կատարել իր առջև դրված առաքելությունը:

«Մենք աղոթքով և եղբայրական համերաշխությամբ կանգնած ենք մեր հայ քույրերի և եղբայրների կողքին և Աստծուց խնդրում ենք ուժ, մխիթարություն և իմաստություն այս դժվարին ժամանակներում: Միասին աղոթում ենք բանտարկված եպիսկոպոսների, քահանայի և բոլոր տուժած հոգևորականների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Հայաստանում խաղաղության, միասնության և արդարության հաստատման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Թող Աստված զորացնի իր ժողովրդին Հայաստանում և առաջնորդի բոլոր պատասխանատու պաշտոնյաներին ճշմարտության, երկխոսության և խաղաղության ճանապարհով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով