Արտաքին 11 ամիս առաջ - 18:56 21-10-2025

ԱՄՆ դաշնակիցները զորք կմտցնեն Գազա, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի մի շարք դաշնակիցներ պատրաստ են զորք մտցնել Գազայի հատված, եթե ՀԱՄԱՍ շարժումը խախտի խաղաղության համաձայնագրի պայմանները:

Նա այդ մասին գրել է իր «Truth Social» սոցցանցում։

«Մերձավոր Արևելքի և հարևան տարածաշրջանների մեր մեծ դաշնակիցներից շատերն ուղիղ և մեծ ոգևորությամբ հայտնել են ինձ, որ իմ խնդրանքով պատրաստ են խոշոր ուժեր մտցնել Գազա և ՀԱՄԱՍ-ի հարցերը լուծել, եթե նա շարունակի իրեն վատ պահել՝ խախտելով պայմանավորվածությունները»,- գրել է Թրամփը:

ԱՄՆ առաջնորդը նշել է, որ այդ երկրներին հորդորել է առայժմ չշտապել և հուսալ, որ ՀԱՄԱՍ-ը կկատարի համաձայնագրի կետերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող