Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 11 ամիս առաջ - 18:00 21-10-2025

Չգիտեի, որ պետք ա ՀԴՄ-ն ուզեմ․ առաջարկում էին, չէի ուզում. հարցում՝ Նոյեմբերյանում

Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, որ Հայաստանի տնտեսության շարժիչ գործոններից մեկն էլ ՀԴՄ կտրոններն են՝ կոչ անելով քաղաքացիներին անպայման պահանջել դրանք։

Օրերս նա Ազատանի դպրոցում շնորհակալություն է հայտնել ՀԴՄ կտրոնը պահանջող քաղաքացիներին։ «Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն մեր քաղաքացիներին, ովքեր իրենց ամենօրյա գնումներն անելիս չեն մոռացել վերցնել ՀԴՄ կտրոնը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել. «ՀԴՄ կտրոն վերցնելը նշանակում է պայքարել ստվերային տնտեսության դեմ, նշանակում է ավելի շատ հարկեր, որոնք գալիս են դեպի պետական բյուջե, և այս ամեն ինչը ՀԴՄ կտրոնի արդյունքում է»:

Oragir.News-ը շրջել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Խանութում գնումներ կատարելիս ՀԴՄ կտրոնը պահանջո՞ւմ եք»։

Հարցված քաղաքացիների մեծամասնությունը նշեց, որ ՀԴՄ կտրոն պահանջելու կարիք չի լինում, քանի որ վաճառողները տրամադրում են այն:

«Հլա դեռ տենց դեպք չի եղել, որ կտրոն չտան»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Պարտադիր տալիս են՝ առանց մեր պահանջելու »,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով