Ներքին Միտք 11 ամիս առաջ - 19:03 20-10-2025

Եթե այդքան արդար եք՝ մի գրառում էլ արեք ձեր կոռուպցիոն բուրգի մասին․ Մարուքյանը՝ ՔՊ-ականներին

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ես, որ կաշառակերության դեմ էի պայքարում, դուք՝ Ռուբեն ու Վահագն, դեռ տարբեր կուսակցություններում ձեզ էիք փնտրում։

Մարդ չի հասկանում՝ ինչի՞ց եք հրճվում։ Այս այլանդակության վրա՞ եք ուրախանում: Լու՞րջ…

Եթե այդքան արդա՞ր եք՝ մի գրառում էլ արեք ձեր կոռուպցիոն բուրգի մասին։ Մոռացե՞լ եք, որ կոռուպցիոն գործը բացվում է, հետո Հայոց ցեղասպանության ուրացման գործում «մեծագույն ավանդի» դիմաց փակվում։

Հանդարտվեք ու հանգիստ սպասեք ձեր հերթին․ ԱԹՍ-ները ձեր վրա էլ են աշխատում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան