Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 10:45 20-10-2025

Որ վարորդը գալիս է Հայաստան, էլ չի կարողանում գնալ, բեռ էլ չենք կարող արտահանել․ բեռնատարի վարորդ

«Ներկայացնում ենք նամակ, որ փոխանցենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ բոլոր վարորդների անունից։ Նամակի տակ ստորագրել են վարորդները՝ անուն, ազգանունով։ Մեր պահանջը վերաբերում է ԵԱՏՄ գործունեությանը, որովհետև 90 օր ժամկետը դարձրել են 180, և մենք փաստացի չենք կարողանում աշխատել», – լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։

Նրա խոսքով՝ խնդիրը լուրջ հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն իրենց աշխատանքի, այլև ամբողջ շուկայի վրա․
«Եթե հարցը չլուծվի, ապրանքներ չեն ներկրվի, կսկսի թանկանալ ամեն ինչ։ Դա կհարվածի հասարակ քաղաքացիներին էլ։ Մինչև հիմա որևէ արձագանք չենք ստացել, բայց հինգշաբթի նորից ԵԱՏՄ նիստ է լինելու փոխվարչապետների մակարդակով, և ուզում ենք նամակը կրկին փոխանցել պարոն Գրիգորյանին, որ հետևություններ արվեն»։

Վարորդը նշեց, որ նմանատիպ խնդիրներ ունեն նաև ԵԱՏՄ այլ երկրներ՝ Կիրգիզիան և Ղազախստանը․
«Նույն բանը իրենց մոտ էլ է՝ Ռուսաստանը խախտել է ԵԱՏՄ որոշումը։ Ոչ թե Հայաստանը կամ Կիրգիզիան, այլ հենց Ռուսաստանը։ Մեզ համար սահմանափակումներ են մտցվել, և հիմա արդեն անցել է 94 օր, որից 44-ը՝ Լարսի հերթում ենք անցկացրել»։

Վարորդների խոսքով՝ սահմանային խախտումների համար կարող են սահմանվել խիստ սահմանափակումներ․
«Եթե հիմա գնամ, կարող են սահմանում արգելափակել, իսկ եթե բեռով եմ, ստիպված կլինեմ ետ վերադառնալ կամ ուրիշ վարորդ գտնել, ով օր ունի, որ մեքենան տանի դատարկ։ Իսկ եթե արգելափակում են, դա 3-5 տարվա համար է։ Տղաներին էլ երբեմն կանգնեցնում են, փաստաթղթերը վերցնում, բաժին տանում, 2-3 օր պահում»։

Բեռնատարների վարորդները պատրաստվում են շարունակել բողոքի ակցիան, մինչև խնդիրը քննարկվի և ստանա հստակ լուծում։

Մանրամասները` տեսանյութում :

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում