Ներքին 11 ամիս առաջ - 14:47 19-10-2025

ՀՀ ուսումնական հաստատությունների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են ԱԺ

Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների մի խումբ ներկայացուցիչներ «Բաց դասի» շրջանակում այցելել են Ազգային ժողով:

«Արմես» երիտասարդական միավորման մասնակիցների հետ հանդիպել է պատգամավոր Լիլիթ Մինասյանը: Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանը հյուրընկալել է Լոռու մարզի Վանաձորի Պարույր Սեւակի անվան թիվ 30 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Երեւանի թիվ 136 հիմնական դպրոցի սաների հետ զրուցել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Պատգամավոր Տիգրան Պարսիլյանը հարցուպատասխանի ձեւաչափով շփվել է Հյուսիսային համալսարանի քոլեջի ուսանողների եւ դասախոսների, ապա նաեւ մայրաքաղաքի Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի սաներին ընդունել են խորհրդարանականներ Անուշ Քլոյանը եւ Վանիկ Օհանյանը։

Պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Բաց դաս» է անցկացրել Երեւանի Լեւոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում օրենսդիրներն անդրադարձել են Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններին, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններին, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներին:

Քննարկվել են կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Այցելուները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, թանգարանում եւ գրադարանում»,-ասված է հաղոորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի