Ներքին Միտք 11 ամիս առաջ - 13:09 19-10-2025

Բաքուն Պակիստանից JF-17 Thunder կործանիչներ է գնել. հայերը պատրաստվում են խաղաղությանը, իսկ ադրբեջանցիները՝ պատերազմին

Արման Աբովյանը գրում է. «Մինչ մեզ ինքնամոռաց պատմում են այն մասին, թե իբր կարելի է ինչ-որ «բան» ստորագրելով ադրբեջանցի մարդասպանների և օկուպանտների հետ, հասնել խաղաղության, նույն այդ ադրբեջանցի ագրեսորն ու օկուպանտը ակտիվորեն պատրաստվում է «խաղաղությանը», բայց պատրաստվում է իրեն իսկ բնորոշ «խաղաղության» և «բարիդրացիության» տրամաբանությամբ։

Եվ այսպես, ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Պակիստանից գնված JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը վայրէջք է կատարել Բաքվում։

Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ Ադրբեջանը զանգվածաբար զինվում է` և դա այն իրավիճակում, երբ Հայաստանը հակառակ տարրական տրամաբանությանը կրճատում է իր ռազմական բյուջեն՝ իր որոշումը հիմնավորելով այն պնդմամբ, թե իբր « խաղաղությունը» եկել է։

Ահա այսպես՝ լուռ, հանգիստ և առանց շտապելու, հայերը պատրաստվում են խաղաղությանը, իսկ ադրբեջանցիները՝ պատերազմին։

Դուք զգում եք , թե ինչպիսի պատճառահետևանքային «բարդակ» է տիրում մեր գլխում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով