Ներքին 11 ամիս առաջ - 11:53 19-10-2025

Անընդունելի է Ամենայն Հայոց Հայրապետի դեմ քրեական վարույթ սկսելը. Ֆրանսիայի Հայոց թեմ

Ֆրանսիայի Հայոց թեմի հոգևորականաց դասը` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, մտահոգիչ և անընդունելի է համարում հոկտեմբերի 15-ին և 16-ին Արագածոտնի թեմի առաջնորդի, հոգևորականների և աշխարհիկ աշխատակիցների հանդեպ իրավապահ համակարգի իրականացրած անիրավաչափ և ապօրինի գործողությունները։

Հատկապես անընդունելի են բարձրաստիճան հոգեւորականների մասնակցությամբ անօրինական գաղտնալսումները և առավել ևս դրանց հիման վրա Ամենայն Հայոց Հայրապետի դեմ քրեական վարույթ սկսելը, չպատճառաբանված խուզարկությունները և Գերշ. Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի ու Արժ. Տ. Գարեգին քհն. Արսենյանին կալանավորելու որոշումները։

Ակնհայտ է, որ այս իրադարձությունները շարունակությունն են իշխանությունների կողմից վարվող հակաեկեղեցական արշավի, որը փորձում են մեկնաբանել որպես օրինականության պահպանում, միևնույն ժամանակ ոտնահարելով ոչ միայն միջազգայնորեն ամրագրված, այլև բարոյական և քաղաքակիրթ հասարակություններին հատուկ իրավական բոլոր ընթացակարգերը և սկզբունքները։

Նման ապօրինությունները ոչ միայն խաթարում են ՀՀ իրավապահ համակարգի հանդեպ հասարակական վստահությունը, այլև պատճառ կարող են հանդիսանալ ներազգային առճակատման` ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Ֆրանսիայի Հայոց թեմի հոգևորականաց դասը կոչ է անում իր բոլոր հավատացյալներին չտրվել պառակտիչ գործողությունների սադրանքներին, ամուր մնալ ազգային և հոգևոր միասնության դիրքերում։

Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում։ Թող Տիրոջ Ամենազոր Սուրբ Աջն ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր հայրենիքին, ամրացնի հայոց պետականությունը և պայծառացնի Իր Եկեղեցին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում