Արտաքին 10 ամիս առաջ - 09:38 19-10-2025

Աֆղանստանը և Պակիստանը համաձայնության են եկել անհապաղ հրադադարի շուրջ

Աֆղանստանի և Պակիստանի ներկայացուցիչները համաձայնության են եկել սահմանին անհապաղ հրադադարի շուրջ՝ Կատարի և Թուրքիայի միջնորդությամբ հոկտեմբերի 18-ին Դոհայում կայացած բանակցությունների ընթացքում:

Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հաղորդում է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«[Բանակցությունների] փուլի ընթացքում կողմերը համաձայնության եկան անհապաղ հրադադարի և երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու ու կայունությունը ամրապնդելու մեխանիզմների ստեղծման վերաբերյալ»,- ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության X-ում հրապարակված հայտարարության մեջ։

Համաձայնագիրը ստորագրել են Աֆղանստանի և Պակիստանի պաշտպանության նախարարներ Մոհամմադ Յաքուբ Մուջահիդը և Խավաջա Ասիֆը, ինչպես նաև Կատարի և Թուրքիայի ներկայացուցիչները։