Ներքին 11 ամիս առաջ - 19:35 18-10-2025

Մենք միայն չենք վաճառում, բարեգործություն էլ ենք անում. պտույտ` Քրջի շուկայում

Oragir.News-ն այսօր այցելեց Հնաշուկա՝ ժողովրդին առավել հայտնի «Քրջի շուկա», որտեղ վաճառողները կիսվեցին իրենց առօրյա կյանքի, վաճառվող ապրանքների և հուզող խնդիրների մասին։

Շուկայում կարելի է գտնել ամեն ինչ՝ հին կենցաղային իրերից ու հավաքածուներից մինչև հագուստ, զարդեր և ձեռագործ իրեր։

Շատերի համար այս տեղը ոչ միայն աշխատանքային վայր է, այլև կյանքի մի ձև․ այստեղ նրանք օրերով շփվում են մարդկանց հետ, պատմություններ են փոխանակում և հիշում անցյալը։

Վաճառողները նշում են, որ վերջին շրջանում գնորդների թիվը նկատելիորեն նվազել է։ «Ժողովուրդը քիչ է գնում, գները բարձրացել են, բայց մենք էլ պիտի ինչ-որ ձև ապրենք»,- ասում է շուկայի վաճառողներից մեկը։

Շատերը նաև նշում են, որ մրցակցությունը խոշոր խանութների և առցանց վաճառքի հետ դժվարացնում է իրենց գործունեությունը։

Այնուամենայնիվ, «Քրջի շուկայի» յուրահատկությունը մնում է անփոփոխ․ այստեղ ոչ միայն առևտուր է, այլև մարդկային շփում, ջերմություն ու հին Երևանի ոգի։

Վաճառողները հույս ունեն, որ իշխանությունները և համայնքը ուշադրություն կդարձնեն շուկայի պայմանների բարելավմանը՝ պահպանելով այն որպես Երևանի մշակութային ու պատմական ժառանգության մի մասը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում