Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:03 17-10-2025

Կաթողիկոսն ասում է՝ «ի՞նչի ընտանիքիդ անդամների հետ միտինգի չես մասնակցում». որտե՞ղ է այստեղ հարկադրանքը. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Բոլոր երկրային և վերերկրային, նյութական և անէական երևույթների փորձագետ, մատից հոտ քաշելու սև գոտի 4-րդ դան Դանիել Իոաննիսյանը հրապարակային հարցադրում է արել մահկանացու իրավաբաններիս, թե բա Նաթան Սրբազանի մասնակցությամբ հեռախոսազրույցի մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ չենք տեսնում:

1. «Կաթողիկոսն ասում ա «ի՞նչի ընտանիքիդ անդամների հետ միտինգի չես մասնակցում»: Մեկն ինձ կբացատրի, որտեղ է այստեղ հարկադրանքը: Ես բոլոր միտինգներին իմ չմասնակցող ընկերներին նույն հարցն եմ տալիս: Ավելին` երբեմն այդ հարցը տալիս աջ հոնքս վերև եմ բարձրացնում՝ ի նշան զարմանքի :

2. Արդյո՞ք պարոն Իոաննիսյանի պրինտերի անսարքության պատճառով է, որ չի տպվել և ՔԿ ուղարկվել 2023թ Երևանի ավագանու ընտրություններին Նոր Նորքի Գայի արձանի հարևանությամբ հավաքված մի խումբ մանկավարժների հայտարարությունների հիման վրա նույն 236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի վերաբերյալ հաղորդումը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ