Արտաքին 1 տարի առաջ - 20:06 17-10-2025

Հունգարիան պարտավոր է ձերբակալել Պուտինին․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Հունգարիան պետք է հետևի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման ժամանակ․ հայտնում են եվրոպական լրատվամիջոցները՝ հղում անելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակին։

Չնայած Բուդապեշտի կառավարությունը հայտարարել է ՄՔԴ կանոնադրությունից դուրս գալու մասին, սակայն դա ուժի մեջ կմտնի միայն հաջորդ տարվա ապրիլին, նշել է խոսնակը։ Հետևաբար, Հունգարիան պարտավոր է կատարել Պուտինի ձերբակալման օրդերը, եթե Ռուսաստանի նախագահը մուտք գործի երկիր։

Իր հերթին Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Միջազգային քրեական դատարանը Բուդապեշտում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, չեն ձերբակալի։

«Մենք մեր երկում հյուրընկալելու ենք Վլադիմիր Պուտինին և հոգ կտանենք, որ ՌԴ-ԱՄՆ նախագահների բանակցություններն ընթանան կառուցողական, ինչից հետո ամենքն իր երկիր կվերադառնա»,- ասել է Սիյարտոն։

Ըստ ТАСС գործակալության՝ Պաշտոնական Բուդապեշտի ներկայացուցիչն ասել է նաև, որ պատարստ են ապահովել բոլոր պայմանանները՝ հանդիպումն ապահով ու անվտնագ միջավայրում անցկացնելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղի է ունեցել ՌԴ-ի ու ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, ինչի ժամանակ նրանք պայմանավորվել են առաջիկա օրերին հանդիպել Բուդապեշտում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի