Ներքին 1 տարի առաջ - 15:35 17-10-2025

Իրավապահները վրեժխնդիր են լինում Կոչուբաևից․ կինը հղի է, դիսերտացիան՝ պատրաստ 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, 2 ամիս ժամկետով կալանավորել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին՝ առանց տեսակցության հնարավորության։

Oragir.News-ի տեղեկություններով, Կոչուբաևի մտերիմները կարծում են, որ իրավապահ համակարգերը պարզապես վրեժխնդիր են լինում հանրահայտ փաստաբանից։

Ըստ մեր աղբյուրի փոխանցման՝ Կոչուբաևի ընտանիքն այժմ գտնվում է ծանր իրավիճակում. նրա կինը հղիության իններորդ ամսում է, և փաստաբանը շուտով պետք է դառնա հայր՝ փաստորեն, հնարավորություն չունենալով մնալ կնոջ կողքին։
Երկրորդ հանգամանքն այն է, որ նոյեմբերի 1-ին նախատեսված էր Ալեքսանդր Կոչուբաևի՝ երկար սպասված գիտական ատենախոսության պաշտպանությունը, որին նա պատրաստվել էր ավելի քան յոթ տարի։ Նրա կալանավորումը հօդս է ցնդեցնում ողջ աշխատանքը։

Այս երկու փաստերը վկայում են, որ այն հիմնավորումը, որը դրված է փաստաբանի կալանավորման հիմքում, այն է՝ նրա հնարավոր փախուստի հանգամանքը, լիովին մտացածին է։

Փաստաբանի մտերիմները վստահ են, որ նման խիստ արձագանքը պայմանավորված է իրավապահների լուրջ վախերով․ նրանք վախենում են, որ հայհոյանքը կդառնա գերիշխող, և իրենք մի կողմից չեն կարողանա դրա դեմը առնել, մյուս կողմից՝ իրավապահ ողջ համակարգը կպարալիզացվի։

Հիշեցնենք, որ Կոչուբաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող՝ նրանց իրավունքներին և օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ » հատկանիշով։ Նշենք որ վարույթի հիմք է ծառայել Կոչուբաևի ֆեյսբուքյան հրապարակումը։

Մեղադրանքի հիմքում կանգնած է Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը, որն ըստ քննության՝ որակվել է որպես սպառնալիք իրավապահ համակարգի ներկայացուցիչների հեղինակության հանդեպ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով