Ներքին 1 տարի առաջ - 15:08 17-10-2025

Օկուպացիոն ռեժիմը սկսել է Եկեղեցու դեմ հարձակման կարևորագույն արարի նախապատրաստությունը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Օկուպացիոն ռեժիմը սկսել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակման կարևորոգույն արարի՝ Վեհափառ Հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը։

Իրենց պատկանող կայքերից մեկում հրապարակել են իբր 2023 թվականին կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրություն Սրբազաններից մեկի և ոմն աբեղայի միջև, որում այդ աբեղան մեղադրում է Վեհափառ Հայրապետին՝ ինչ-որ միտինգի մասնակցել «խորհուրդ տալու» համար։

Հաջորդ քայլերն արդեն պարզ են։ Հարցն այն է՝ երբ. այսօ՞ր, վա՞ղը, երկուշաբթի՞, թե՞ մի քանի օրից։

Այս ամենը հաշվի առնելով՝ ցանկանում եմ կիսվել որոշ թեզիսներով։

1) Գերեվարված Վեհափառը շարունակում է մնալ Վեհափառ։ Մեր դարավոր պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ մեր Վեհափառ Հայրապետները գերեվարվել են թշնամու կողմից։ Սա՛ էլ կլինի այդ դիպվածների շարքում։

2) Վեհափառը լիիշխան է իր բացակայության շրջանում նշանակելու տեղապահ՝ Եկեղեցու բնականոն գործունեությունն ապահովելու համար։

3) Եթե Մայր Աթոռից մեզ կոչեն Սուրբ Էջմիածին, ապա պետք է պատրաստ լինենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան