Ներքին 1 տարի առաջ - 14:37 17-10-2025

Հրանտը ցավից լուռ է, բայց բոլորս պիտի խոսենք. առողջական խնդիրներ ունեցող երեխային ծեծել են

Սոցիալական հարթակներում մեծ արձագանք է գտել Ռոզետ Ուստակարայանի գրառումը, որը պատմում է իր որդու՝ Հրանտի հետ տեղի ունեցած ցավալի միջադեպի մասին։ Ուստակարայանի խոսքով՝ իր հաշմանդամություն ունեցող որդուն՝ Հրանտին, տղամարդը մոտեցել է և մի քանի անգամ ոտքերով հարվածել կրծքավանդակին՝ թոքերի հատվածում, այնուհետև հայհոյել ու վռնդել նրան տարածքից, որտեղ երեխան հաճախ է լինում։

«Հրանտը խաղում էր իր փոքրիկ ավտոներով, երբ այդ մարդը մոտեցել է, հարվածել է և հայհոյելով վռնդել։ Երեկոյան, երբ ուշացավ և չվերադարձավ տուն, փնտրեցինք նրան։ Երբ գտանք, նա լուռ էր ու միայն հարցրեց՝ “Մամ, ես ի՞նչ արեցի”», -գրել է մայրը։

Ռոզետ Ուստակարայանը հավելել է, որ դեպքը տեղի է ունեցել իրենց տան մոտակայքում, որտեղ գտնվում են մի շարք դեսպանություններ, որոնց աշխատակիցները նկատել են տղային միջադեպից հետո։

«Ոչ մի երեխա չպետք է նման բան ապրի։ Սա բողոք չէ, սա վկայություն է՝ թե որքան խոցելի ու անպաշտպան կարող են լինել հաշմանդամ երեխաները։ Երբ Հրանտը լուռ է ցավից, մենք չենք կարող լուռ մնալ», — եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով