Ներքին 1 տարի առաջ - 12:31 17-10-2025

Ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում. վնասվել են կայանված ավտոմեքենաներ. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնկացությամբ հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 11:00-ի սահմաններում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mazda»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda Accord» մակնիշի ավտոմեքենային, իսկ հարվածի արդյունքում ավոտեմքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահություն են իրականացնում:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոբուսի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

Ավտոբուսում եղել են մի քանի ուղևորներ, որոնք բարեբախտաբար չեն տուժել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան