Արտաքին 1 տարի առաջ - 20:26 16-10-2025

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են տեղակայվել Գազայում

Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ամենշաբաթյա մամուլի ասուլիսում անդրադարձել են Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Վերջիններս նշել են, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են Գազայում ստեղծվելիք բազմազգ խաղաղապահ ուժերի կազմում կատարել ցանկացած առաջադրանք։

Բացի այդ թուրքական զինվուժի ներկայացուցիչները խոսել են նախկինում մասնակցած խաղաղապահ գործողությունների մասին։

«Թուրքիայի զինված ուժերն ավելի վաղ իրականացրած խաղաղապահ առաջադրանքներում ձեռք բերված փորձով միջազգային իրավունքի շրջանակներում պատրաստ են խաղաղության հաստատման ու դրա պահպանման հարցում ստանձնել իրենց վստահվելիք ամեն տեսակ առաջադրանք»։

Հիշեցնենք, որ Գազայում հրադադարը հաստատվել էր հոկտեմբերի 9-ին՝ Թուրքիայի, Կատարի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջնորդությամբ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։

Աղբյուրը՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ