Ներքին 1 տարի առաջ - 16:02 16-10-2025

Հերթական անգամ ավտոմեքենա են թալանել. գողացել են «Lincoln»-ի կողային հայելիները. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Այս անգամ` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Ազատության պողոտա 2-րդ շենքի դիմաց՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Արաբկիրի զինկոմիսարիատի մոտից, գիշերը անհայտ անձը կամ անձինք գողացել են շենքի բակում կայանված «Lincoln» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Առավոտյան ավտոմեքենան շահագործող, Երևանի բնակիչ Դավիթ Հ.-ն աշխատանքի գնալիս նկատել է, որ հայելիները գողացել են, իսկ դիմապակու վրա թողել են տելեգրամյան ալիք, որպեսզի տուժած քաղաքացին կապ հաստատի գողի կամ գողերի հետ և գումարի դիմաց հայելիները հետ վերադարձնեն:

Գողությունը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում ու արդյոք ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները կբացահայտեն այս հանցագործությունը, թե ոչ, գողության վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները հույս չունեն, ասելով.

«էդ որ ավտոյի թալանման դեպքն են բացահայտում, որ սա էլ բացահայտեն, էն էլ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները:

Ուրիշ բաժիններում գոնե բացահայտում են, գողացած ապրանքներ հայտնաբերում, գործը տալիս են քննչական, քննչականն էլ գործ ա հարուցում, գողություն անողին կամ անողներին կալանավորելու համար դիմում է դատարան, իսկ մեր դատարանը՝ ինչպես հայտնի «Կովկասի գերուհին» ֆիլմում կասեր Ցանցառը՝ «աշխարհի ամենաարդար դատարանն է», բաց են թողնում, իսկ հետո հանրության մեջ տպավորություն է ստեղծվում, թե ոստիկաններն ու քննիչները չեն աշխատում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»