Արտաքին 1 տարի առաջ - 15:18 16-10-2025

Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը և կազմակերպության անդամ պետություններին՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի` հոկտեմբերի 14-ին Թբիլիսիում կայացած հանրահավաքին այցելելու կապակցությամբ։ Այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի այցի կապակցությամբ և բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը և մասնակից պետություններին։ ԵԱՀԿ քարտուղարությանը ուղարկված նոտայում նախարարությունը նշում է, որ Վրաստան կատարած պաշտոնական այցից բացի, նախարար Վալտոնենը միացել է փողոցում մարդկանց փոքր խմբի կողմից անցկացված հակակառավարական հանրահավաքին և հայտարարություն է արել, որը փորձ է միջազգային հանրությանը մոլորեցնել՝ Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ», - Վրաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանի ԱԳՆ-ից նշել են, որ նմանօրինակ գործողությունները հակասում են ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ոգուն և կարող են համարվել գործող նախագահի մանդատի ակնհայտ չարաշահում։

Վրացական լրատվամիջոցը փոխանցում է նաև, որ Ներքին գործերի նախարարությունը տուգանել է ԵԱՀԿ գործող նախագահին՝ Թբիլիսիում հանրահավաքին մասնակցելու ժամանակ ճանապարհն անօրինական փակելու համար։ Օրենքի համաձայն, ցուցարարներին թույլատրվում է փակել ճանապարհը միայն այն դեպքում, եթե նրանք չեն կարող տեղավորվել հետիոտնային գոտում: Այս խախտման համար տուգանքը կազմում է 5000 լարի (մոտավորապես 1800 դոլար):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան