Արտաքին 10 ամիս առաջ - 19:38 15-10-2025

Չնայած հրադադարին՝ Գազայի հատվածում երկու պաղեստինցի է սպանվել

Չնայած հրադադարի շուրջ պայմանավորվածություններին՝ այսօր Գազայի հատվածում երկու պաղեստինցի է սպանվել, հայտնում է DPA լրատվական գործակալությունը` վկայակոչելով տեղում աշխատող բժիշկներին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ` պաղեստինցիները զոհվել են Գազա քաղաքի արևելքում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով։

Իսրայելցի զինվորականները պնդել են, որ կրակ են բացել «սպառնալիքը կանխելու համար»։