Արտաքին 1 տարի առաջ - 18:24 15-10-2025

Բայրամովը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրությունում «տարածքային պահանջների» մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին:

Բայրամովն «ընդգծել է խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ ձեռնարկվելիք հաջորդ քայլերը և Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը»:

Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Դրանում նաև նշվում է, որ կողմերը «դրական են գնահատել» ԵԱՀԿ ինստիտուտների՝ Մինսկի գործընթացը, գործող նախագահի հատուկ ներկայացուցչի և բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը կասեցնելու որոշումը, որոնք «կորցրել են իրենց ֆունկցիոնալ նշանակությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»