Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:52 15-10-2025

Իշխանությունը 5 տարի դեռ քննարկում է, թե ինչ որակի, դիզայնի կամ գույնի համազգեստ ընտրի բանակի համար

44-օրյա պատերազմից անմիջապես հետո իշխանությունն, ի թիվս այլ «փոփոխությունների», հայտարարեց զինված ուժերի համազգեստի փոփոխության մասին, գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Պատերազմից 5 տարի է անցել ու ՊՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ մեկնած պաշտպանության նախարարը այնտեղ գործող մասնագիտացված ընկերության հետ համազգեստի թեմայով քննարկումներ է արել:

Տեսեք, դեռ չեմ խոսում լուրջ բարդություններ, նրբություններ և մեծ գումարներ պահանջող սպառազինության, գերճշգրիտ միջոցների կամ ծանր ռեֆորմների մասին:

Այն իշխանությունը, որը խաղաղության և բանակի բարեփոխումների վերաբերյալ պարբերաբար «օդ է կրակում», 5 տարվա մեջ դեռ քննարկումների մեջ է, թե ինչ որակի, դիզայնի կամ գույնի համազգեստ ընտրի:

Սա է այս իշխանության ողջ թշվառությունն ու ծամածռված դեմքը»,-գրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան