Սպորտ 1 տարի առաջ - 23:52 14-10-2025

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը՝ 2025 թ. Եվրոպայի թիմային առաջնության լավագույն հնգյակում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է 2025 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում:

Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Առաջնությունը անցկացվել է հոկտեմբերի 5-ից 14-ը Վրաստանի Բաթումի քաղաքում:

Մեր կանանց հավաքականը կիսել է 4-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Ընդհանուր մասնակցել են 36 թիմեր:

Կանանց հավաքականի կազմում հանդես են եկել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը:

Մեր տղամարդկանց հավաքականը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը: Ընդհանուր մասնակցել են 40 թիմեր:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են եկել Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը:

Կանանց առաջնությունում հաղթող դարձավ Լեհաստանի հավաքականը, իսկ տղամարդկանց առաջնությունում՝ Ուկրաինայի հավաքականը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով