Ներքին 1 տարի առաջ - 13:53 14-10-2025

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անդամ Լիլիթ Ալեքսանյանը հոկտեմբերի 13-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: Այս մասին նշված է Հնձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Լիլիթ Ալեքսանյանի լիազորությունները կդադարեցվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրաժարականի ընդունումից հետո:

«Լիլիթ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերից և շուրջ 6 տարի իր նշանակալի ներդրումն է ունեցել Հանձնաժողովի կայացման և հակակոռուպցիոն համակարգի զարգացման գործում։ Լիլիթ Ալեքսանյանը որոշել է աշխատանքային գործունեությունը շարունակել այլ ոլորտում:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր երախտագիտությունն է հայտնում տիկին Ալեքսանյանին արդյունավետ աշխատանքի և նվիրումի համար և մաղթում հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան