Ներքին 1 տարի առաջ - 12:24 14-10-2025

Արամուսում ամուսիններին կյանքից զրկելուց ժամեր անց տղամարդը հրազենով սպանել է ևս 2 հոգու՝ կնոջ և տղամարդու. shamshyan.com

Արամուսում ամուսիններին սպանած ստահակը իր սև գործն անելուց հետո ևս 2 հոգու հրազենի գործադրմամբ սպանել է:

Իր սև գործը 2-րդ անգամ տականքը կատարել է Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվարված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:

Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին:

Կասկածյալը հայտնաբերվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ սպանության կասկածանքով հայտաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, ովքեր նրա հարևաններն էին, այնուհետև ստահակը իմացել է, որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ՝ գազար հավաքելու, հրազենով զինված մոտեցել է նրանց և իր սև գործը կատարել, ապա դիմել փախուստի:

Կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված որսորդական հրացանից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին առեղծվածային մահվան դեպքեր էին տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիականության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան