Արտաքին 1 տարի առաջ - 23:46 13-10-2025

Թրամփը կոչ է արել Իսրայելի նախագահին ներում շնորհել կոռուպցիայի համար դատվող Նեթանյահուին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Իսրայելի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ կոչ արեց Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին ներում շնորհել կոռուպցիայի համար դատվող վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Մեկ ժամից ավելի տևած ելույթի ընթացքում Թրամփն ասաց. «Պարո՛ն նախագահ, ինչո՞ւ չեք ներում շնորհում նրան։ Սիգարներ, մի քիչ շամպայն․․․ ո՞ւմ է դա հետաքրքրում», - նկատի ունենալով խարդախության, կաշառակերության և վստահության խախտման մեղադրանքները, որոնց բախվել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը երեք գործով է անցնում, որոնցից մեկի շրջանակներում նա մեղադրվում է գործարարներից շուրջ 210 հազար դոլարի նվերներ ստանալու համար, այդ թվում՝ շամպայն և սիգարներ։ Նեթանյահուն կտրականապես հերքում է մեղադրանքները։

Երկարամյա դատավարությունը, որը մեկնարկել է 2020-ին, ընդհատվել է երկու տարի շարունակվող պատերազմի պատճառով։ Իսրայելի նախագահը հիմնականում արարողակարգային դեր ունի, բայց մի շարք դեպքերում նա իրավասու է ներում շնորհել դատապարտված հանցագործին։

Սպիտակ տան ղեկավարը նաև անցած հունիսին էր կոչ արել չեղարկել Նեթանյահուի դատավարությունը, իսկ վերջինս իր դեմ իրավական գործընթացները որակել էր «ձախակողմյան վհուկների որս», որի նպատակն է տապալել ընտրված աջակողմյան առաջնորդին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում