Ներքին 1 տարի առաջ - 15:42 13-10-2025

Ռուսաստանի իրավապահները «Սպայկա»-ի գործով դիմել են ՀՀ գլխավոր դատախազությանը

Ռուսաստանի իրավապահները իրավական օգնության միջնորդություն են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն՝ Հայաստանի գյուղմթերքի ամենամեծ բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության քրեական գործով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից։ Դատախազությունը հրաժարվել է տրամադրել միջնորդության հիմքերն ու մանրամասները։

«Սպայկա»-ի ավելի քան 100 բեռնատարներ Ռուսաստանի տարածքում արգելափակված են արդեն մոտ 1.5 ամիս։ Այս ընթացքում «Սպայկա»-ն չի մանրամասնել, թե ինչին է վերաբերում Ռուսաստանում ընկերության հետ կապված իրավական գործընթացը: Ընկերության տնօրեններից Կարեն Բաղդասարյանն ավելի վաղ ասել էր, որ իրենց իրավաբաններին չի հաջողվել պաշտոնական պատասխաններ ստանալ: «Սպայկա»-ն ռուսական կողմի գործողությունները որակել էր «ագրեսիվ»։

Սեպտեմբերի 12-ի դրությամբ «Սպայկա»-ի կրած վնասները բեռնատարների արգելափակման պատճառով կազմել էին 2 միլիոն դոլար:

«Սպայկա»-ն չի արձագանքել «Ազատության» գրավոր հարցերին՝ Ռուսաստանում սկսված իրավական գործընթացի, դեպի ՌԴ արտահանումների շարունակակության հետ կապված։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը