Ներքին 3 տարի առաջ - 22:37 08-09-2023

«Անկախ դիտորդը» ՔՊ հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութեր է փոխանցել դատախազությանը

«Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել` երկուսն էլ պետական ու համայնքային կառույցների աշխատողներին «Քաղաքացիական պայմանագի» կուսակցության հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութերով։ Այս մասին գրել է Դանիել Իոաննիսյանը։

Հաղորդումների հիմքում ընկած են թե մեր դիտորդների դիտարկումները, և թե համացանցում հրապարակված կադրերը։ Հաղորդումները ներկայացված են Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` նախընտրական քարոզչության մասնակցության հարկադրելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։

Քանի որ նշված ենթադրյալ հանցագործությունը հանդիսանում է ծանր հանցագործություն, «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է կատարել լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ` եղելիությունը ամբողջությամբ բացահայտելու համար։

Հ.Գ. Պետք է ընդունեմ, որ պետական ու համայնքային կառույցների աշխատակիցների համատարած «կամավոր-պարտադիր» մասնակցությունը ՔՊ-ի հավաքներին, ինչպես նաև մեր գործընկեր «Ականատես» առաքելության դիտորդի վրա հարձակումը մեզ համար անսպասելի զարգացումներ էին, որոնք ստիպել են մեզ վերանայել այս ընտրությունների ժամանակ սպասվող խնդիրների սպեկտրը և ճշգրտել դիտորդության մեթոդաբանությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան