Ներքին 4 տարի առաջ - 12:39 13-10-2022

40 մլն դրամ հատկացվեց դատախազությանը՝ ապօրինի գույգի բռնագանձման գործերով փորձաքննությունների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13- նիստում որոշեց Գլխավոր դատախազությանը 40 մլն դրամ հատկացնել՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից իրականացվող փորձաքննությունների ծառայությունների վճարումն ապահովելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022թ. պետական բյուջեով փորձաքննությունների ծառայությունների համար նախատեսված 14,591.4 հազ. դրամ գումարն ամբողջությամբ սպառվել է: Այս պահին արդեն իսկ փորձաքննության ուղարկելու ենթակա է 340 անշարժ գույքի, այդ թվում՝ դրա արժեքային ցուցանիշների փորձաքննություն ենթատեսակով՝ 340x54000=18,360.0 հազ. դրամ և 50 տրանսպորտային միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի, այդ թվում դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն ենթատեսակով՝ 50x45000=2,250.0 հազ. դրամ գումարիքրեական գործեր. ընդհանուր հաշվարկով ենթակա է վճարման 20,610.0 հազ. դրամ գումար:

Գալիք 4 ամիսների ընթացքում անհրաժեշտ կլինի նվազագույնը ևս 20,000.0 հազ. դրամի չափով գումար՝ իրականացվող փորձաքննությունների ծառայությունների դիմաց վճարում կատարելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով