Ներքին Խոսք 1 տարի առաջ - 11:42 13-10-2025

Բյուրեղավանում 6-ամյա երեխայի մահը հանցավոր անգործության հետևանք է․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը գրում է.

Բյուրեղավանում 6-ամյա երեխայի մահը հանցավոր անգործության հետևանք է

6 օր բժիշկները պայքարել են փոքրիկի կյանքի համար, սակայն նա չի դիմացել, այսպիսի դեպքերը պատահականություն չեն՝ դրանք անմիջական արդյունքն են այն համակարգային անտարբերության ու ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի, որը խեղդում է մեր երկիրը։

Խաղահրապարակը պետք է լինի ամենաապահով վայրը երեխայի համար, ոչ թե մահվան ծուղակ։

Հրատապ կարգով պետք է աշխատանքից ազատվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք՝ համայնքային և պետական այն պաշտոնյաները, որոնց անփութության կամ հանցավոր անգործության հետևանքով փոքրիկ կյանք հանգչեց։

Այս դեպքը չի կարելի փակել «դժբախտ պատահարի» անվան տակ։

Սա հանցագործություն է՝ պաշտոնական անտարբերության հետևանքով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ 6 օր շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկի կյանքի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում