Մշակույթ Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 12-10-2025

Արվեստը՝ որպես կյանք. Վահագն Համալբաշյանի ստեղծագործական աշխարհը

Oragir.News-ը զրուցել է նկարիչ Վահագն Համալբաշյանի հետ, ում նկարներից մի քանիսը այս օրերին ցուցադրված են «Արահետ» սրճարանում։

Հետաքրքիր զրույցի ընթացքում նկարիչը անկեղծացել է, թե ինչպես է ձևավորվել իր ստեղծագործական ճանապարհը, ինչն է իրեն ոգեշնչում, որ նկարչական ուղղությանն են պատկանում են նրա աշխատանքները, որ նկարչական ժանրերն է նա նախընտրում, և ինչպես են Համալբաշյանների տոհմի գեղանկարչական ավանդույթները ազդել նրա մասնագիտական ընտրության վրա։

Համալբաշյանը բացահայտել է նաև, թե ինչպես է որոշել դառնալ նկարիչ, ինչպես է հաղթահարում ստեղծագործական ճգնաժամերը և մշտապես պահպանելով ստեղծագործական ակտիվությունը՝ գտնում նոր մոտեցումներ ու արտահայտչամիջոցներ։

Նրա խոսքով, արվեստը ոչ միայն զբաղմունք է, այլև ներքին զարգացման միջոց, որի միջոցով նա փորձ է անում կապ հաստատել արվեստը գնահատողների հետ, փոխանցել զգացմունքներ և մտորումներ։

Զրույցի ընթացքում Համալբաշյանը ընդգծել է, որ յուրաքանչյուր նոր աշխատանք իր համար յուրահատուկ մարտահրավեր է, որը պահանջում է համարձակություն, ոգևորություն և նվիրվածություն։ Այս ամենը դարձնում է նրա ստեղծագործությունը անկեղծ, բազմաշերտ և տպավորիչ՝ դառնալով նաև ներշնչանքի աղբյուր արվեստի սիրահարների և նկարիչների երիտասարդ սերնդի համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Էլեն Դանիելյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում