Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:08 12-10-2025

Ինչ մի թիթիզություն է ակնկալել քաղաքապետի հրաժարականը «կակոյ նի բյուծ» կրկնվող հրդեհի ու 1.5 միլիոն մարդու թունավորելու համար. Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Բայց ասենք ինչ մի թիթիզություն է ակնկալել քաղաքապետի հրաժարականը «կակոյ նի բյուծ» կրկնվող հրդեհի ու մի 1.5 միլիոն մարդու (Երևան + Արարատյան դաշտի ագլոմերացիա) մարդու թունավորելու համար։

Եթե յուր շեֆը չորս հազար, պլյուս-մինուս 50 [հղումը տես համապատասխան ելույթն ԱԺ-ում] ՀՀ քաղաքացու է զոհել, ինչով է ինքը պակաս, որ մի հատ էլ չմնա տեղում. համ ավելի շատ փող ունի (տե՛ս հայտարարագիրը), ոչ պակաս ամբիցիա երկիր ղեկավարելու (հարցրու շրջապատին), տեղը տեղին բիզնես կապեր (տես Երևանի քաղաքապատկերը), ջահելական հիպստեր-արվետագետ էլիտան էլ (բացառությամբ ՀԿ սեկտորի) գրպանում...

Չեմ-ի-չեմ հրաժարական, էն էլ ընտրություններից առաջ։ Բա լակոտակրատիան ինչի համար էին քար առ քար կառուցում...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով