Ներքին 1 տարի առաջ - 13:08 12-10-2025

Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել ԴիջիԹեք 2025-ի շրջանակում անցկացվող տեխնոլոգիական էկոհամակարգի միջոցառմանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել ԴիջիԹեք 2025-ի շրջանակում անցկացվող տեխնոլոգիական էկոհամակարգի միջոցառմանը, որը միավորել է համաշխարհային նորարարներին, ստարտափներին և ներդրողներին:

Նպատակն էր ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը ոչ ֆորմալ միջավայրում:

Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում շնորհավորել է ԴիջիԹեք միջոցառման կազմակերպիչներին 20-րդ հոբելյանական ԴիջիԹեք 2025-ի անցկացման կապակցությամբ: Նա գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ հայ հանրությունը հավատացել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային, ինչի վառ ապացույցն այս օրերին ԴիջիԹեք այցելող հոծ բազմությունն է:

ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսել է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման տեմպերի և խնդիրների մասին, փաստել, որ ոլորտում հնարավորությունները շատ են, քանի որ էկոհամակարգն իրական է և կենսունակ:

Խնդիրների առումով ԱԺ փոխնախագահը մատնանշել է երկարաժամկետ ռազմավարական նախագծերի կարևորությունը:

Ոլորտի խնդիրների լուծման համատեքստում ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարևորությունը:

Նրա խոսքով` այս մարմինը զբաղվում է ռազմավարական երկարաժամկետ առաջնահերթությունների սահմանմամբ, ինչպես նաև ռազմավարական ծրագրերի հաստատմամբ:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է խորհրդի աշխատանքները, մանրամասնել բնագավառի զարգացմանն ուղղված վերջին քայլերը:

Այս համատեքստում նա կարևորել է Նորարարության հայկական հիմնադրամի գործունեությունը, որը ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում:

Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ այս հիմնադրամը կարող է դառնալ Հայաստանում նորարարական էկոհամակարգի զարգացման հզոր գործիք:

Թվային տեխնոլոգիաների ամենամյա միջոցառումը՝ ԴիջիԹեք 2025-ը, Երևանում անցկացվում է հոկտեմբերի 10-12-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով