Արտաքին 10 ամիս առաջ - 12:30 12-10-2025

Արյունալի մարտեր՝ Պակիստան-Աֆղանստան սահմանին. կան զոհեր ու վիրավորներ

Գիշերը կատաղի մարտեր են տեղի ունեցել Պակիստանի և Աֆղանստանի 2600-կիլոմետրանոց սահմանի առնվազն հինգ հատվածներում, կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:

Պակիստանի անվտանգության ուժերից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ պակիստանցի երեք զինծառայող և քաղաքացիական անձ է զոհվել, ևս հինգ զինծառայող վիրավորվել է:

Պակիստանյան կողմից կան սահմանամերձ շրջանները լքող քաղաքացիական անձինք:

Պակիստանյան աղբյուրների հավաստմամբ՝ իրենց պատասխան գործողությունների արդյունքում Աֆղանստանի տարածքում «Թալիբան»-ի մի շարք սահմանային դիրքեր են ոչնչացվել, կիրառվել են հրետանի, տանկեր:

Աֆղանական կողմում զոհվածների և վիրավորների մասին հրապարակված տվյալներ չկան:
Աֆղանստանը կառավարող «Թալիբան»-ը հաղորդել է պակիստանյան զինուժի կենտրոնների դեմ իր ուժերի «հաջող գործողությունների մասին` ի պատասխան Աֆղանստանի օդային և ցամաքային սահմանների շարունակական խախտումների»: Ըստ պաշտպանության նախարարության՝ գործողությունն ավարտվել է տեղական ժամանակով կեսգիշերին: