Ներքին 1 տարի առաջ - 21:08 10-10-2025

140 մեքենա հող և մոտ 200 տոննա ջուր. Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Նուբարաշենի կենցաղային աղբավայրում նոյեմբերի 9-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։

Այս մասին տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի քաղաքային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել մոտ 2 հա տարածքում․ այրվում է կենցաղային աղբ։ ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով հրդեհի վայրում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ՝ Երևանի քաղաքային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Զ․ Մելքոնյանի գլխավորությամբ։

ՆԳՆ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18։20-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքներին ներգրավված են 5 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ, 25 փրկարար, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 3 ջրատար և 3 ինժեներական տեխնիկա։ Տեղափոխվել է 140 մեքենա հող և մղվել մոտ 200 տոննա ջուր։

Նախարարությունը հայտնել է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ենի աղբավայրի էջը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան