Ներքին 1 տարի առաջ - 18:53 10-10-2025

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Անդրիկյանը։

Վարդան Հարությունյանը կալանքի տակ է օգոստոսի 8-ից, կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացացնելու որոշումը կայացվել է օրերս։

«Որոշումը կայացվել է հոկտեմբերի 7–ին։ Կալանքի երկարացման հիմքում նշել են միայն քննությանը խոչընդոտելու հավանականությունը։ Պատրաստվում ենք վերաքննիչ բողոք ներկայացնել։ Բացի այդ, առաջիկա օրերին ՄԻԵԴ դիմում ենք ներկայացնելու»,- ասաց Անդրիկյանը։

Հիշեցնենք` Վարդան Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը։ Նրան ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներ են առաջադրվել։

Նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ փաստաբաններ նշում են, որ իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան