Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:15 10-10-2025

Այս կազմով ընտրություններն ամենավատ բանը կլինեն մեր կյանքում. իրավապաշտպան

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մի քանի օր է ուշադրությամբ հետևում եմ բոլոր նրանց, ովքեր հայտ են ներկայացնում 2026֊ին նիկոլի հետ ընտրություններում մրցելուն։

Տպավորությունս այն է, որ բոլորը նույն տրամաբանությամբ են շարժվում ինչ նիկոլը, սա փաստում է, որ ոչ մեկի մոտ չկա դրված ռեալ ձգտում դուրս գալու պարտադրված օրակարգից, բոլորը շարժվում են նույն սկզբունքներով մի փոքր այլ փաթեթավորմամբ։

Բոլորը «լավ երկիր են կառուցում, անհավանական տնտեսական աճ գրանցում» և բոլորը խուսափում Արցախի Հանրապետության մասին խոսելուց, ավելին` Արցախը թիվ մեկ օրակարգ դարձնելուց, տպավորություն է, որ բոլորը ձգտում են տիրանալ միայն ստամոքսաուղեղների ձայներին, անտեսելով արժանապատիվներին ու հաղթության ձգտողներին։ Տպավորություն է, որ նրանք ավելի շատ ձգտում են դուր գալ արտաքին խաղացողներին, քան իրապես փորձել առաջ տանել հայկական շահը:

Հետևաբար, այս կազմով ընտրություններն ամենավատ բանը կլինեն մեր կյանքում, ավելի վատը, քան վերջին յոթ տարվա բոլոր աղետները։

Այն կլինի ընտրություն կապիտուլյանտի և կապիտուլյացիայի հետ համակերպվածների միջև, հետևաբար կհաղթի նա, ով ձևավորել է օրակարգը, ցավոք։

Իրավիճակի շտկման համար կա ընդամենը մեկ ձև, օր առաջ հեռացնելը, և բոլորի նպատակը պետք է լինի դրան հասնելը մինչ հերթական ընտրություններ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում