Ներքին 1 տարի առաջ - 23:09 09-10-2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Այս մասին հայտնել են ՀՀ ՊԵԿ-ից:

Հանդիպմանը ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ արդյունավետ համագործակցության և հարկային ու մաքսային վարչարարության բարելավման ուղղությամբ մի շարք նախաձեռնությունների հաջող իրականացման համար։

Քննարկմանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի կառավարության կողմից Կոմիտեի մաքսային ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված աջակցությունը՝ հատուկ մասնագիտական վերապատրաստումների և ուսումնական ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ՊԵԿ շնագիտական կենտրոնի մասնագետների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը և մաքսային ծառայողների ֆրանսերեն լեզվի ուսուցմանը, ինչպես նաև բեռնատարների զննման բնագավառում համապատասխան մասնագետների կարողությունների զարգացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Զարգացման ֆրանսիական գործակալության և Էքսպերտիզ Ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքին, որոնք ՊԵԿ կարողությունների և ներքին ռեսուրսների շարունակական զարգացման միջոցով էական դերակատարում են ունեցել հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում։

Արձանագրված ձեռքբերումների համատեքստում ՊԵԿ նախագահը կարևորել է Էքսպերտիզ Ֆրանսի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության շարունակականությունը։

Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ երկկողմ համագործակցությանն ու կարողությունների զարգացմանն ուղղված հետագա աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար