Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:44 09-10-2025

Գյումրիում Հայկական կարմիր խաչի շուրջօրյա խնամքի կենտրոն է բացվել

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ`այսօր Գյումրիում Հայկական կարմիր խաչի շուրջօրյա խնամքի կենտրոն է բացվել, որին ներկա են եղել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ-ում դիվանագիտական առաելություն իրականացնող տարբեր երկրների դեսպաններ, ԱԺ պատգամավորներ։

Նշենք, որ շուրջօրյա խնամքի կենտրոնի մասին 2020 թվականից սկսած Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Կառավարության որոշմամբ ստանձնել է Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը, որից հետո այն անվանափոխվել է և դարձել Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։

Հուշագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ի սկզբանե պարտավորվել էր կատարել մոտ 270 մլն․ դրամ ներդրում, բայց միայն բնաիրանային ձեռքբերումների, վերանորոգման, կահավորման աշխատանքների համար կատարել է ավելի քան 600 մլն․ ՀՀ դրամ ներդրում։

Այս ամենից զատ Ազգային ընկերությունն իրականացրել է նաև աշխատակիցների կարողությունների զարգացման ու բարելավման դասընթացներ, որոնք շարունակական և միտված են խնամքի որակի բարձրացմանը։ Միջազգային փորձագետների կողմից մշակվել է խնամքի մոդել, որն այժմ գործարկման փուլում է։ Կարմիր խաչի ընկերության և սոցապնախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան