Ներքին 1 տարի առաջ - 11:30 09-10-2025

Կառավարությունը դասական աճուրդով կօտարի Հայագրոբանկի նախկին շենքը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց։

Խոսքը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հ. Շահինյան փողոց 3 բանկ հասցեում գտնվող շուկայական արժեքին մոտարկված 34 362 697 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 871,99 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.134 հեկտար մակերեսով հողամասի մասին է։ Այն նախատեսվում է օտարել դասական աճուրդով:

Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը նախագծով սահմանվել է 2025 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 68 400 000 ՀՀ դրամ։

Սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով մինչև Գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2027 թվականի օգոստոսի 17-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։
Շինությունը կառուցվել է 1978 թվականին։

Գույքը նախկինում օգտագործվել է որպես Հայագրոբանկի մասնաճյուղ։ Գույքը եռահարկ է՝ բաղկացած նկուղից, առաջին և երկորդ հարկերից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան