Սպորտ 1 տարի առաջ - 10:54 09-10-2025

ՀՖՖ նախագահը երբևէ չի միջամտում ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի աշխատանքներին. հայտարարություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

«2025 թվականի հոկտեմբերի 6-ին Անի-14-1 - Աբովյան ակադեմիա-14 խաղի երկրորդ խաղակեսին տեղի է ունեցել միջադեպ Անի-14-1 թիմի անձնակազմի և խաղի մրցավարի միջև։ Միջադեպին անդրադարձել է Mediahub.am կայքը` նյութում իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ անելով։

Ընդգծենք, որ միջադեպի վերաբերյալ տեղեկություն ստանալուց անմիջապես հետո ՀՖՖ Մրցումների և Մրցավարական դեպարտամենտի աշխատակիցները 10 րոպեի ընթացքում ժամանել են մարզադաշտ, զրուցել են միջադեպի մասնակիցների հետ, արձանագրել բոլոր հանգամանքները, և դրանք սահմանված կարգով ներկայացրել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի քննարկմանը։

Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՖԻՖԱ-ի մրցավար Մեսրոպ Ղազարյանը «Խորեն Հովհաննիսյանի թիկունքն է պահել» աղերս չունի իրականության հետ, քանի որ նա միջադեպի վայրում ներկա է եղել ՀՖՖ խմբի կազմում և ոչ մի կարծիք տեղի ունեցածի վերաբերյալ չի հայտնել։ Առավել դատապարտելի է այն, որ Մեսրոպ Ղազարյանին վերագրել են «լավ են արել, որ ծեծի են ենթարկել» արտահայտությունն իր գործընկերոջ վերաբերյալ։

Անդրադառնալով հոդվածագրի այն պնդմանը, թե ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է մրցավար Արմեն Խաչատրյանին՝ իրավիճակը հարթելու համար, ընդգծենք, որ նման հանդիպում տեղի չի ունեցել, և տեղեկացնենք, որ ՀՖՖ նախագահը երբևէ չի միջամտում ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի աշխատանքներին, և Կոմիտեի կողմից քննվող իրադարձությունների վերաբերյալ կարծիք չի հայտնում Կոմիտեի անդամների օբյեկտիվության վրա ազդեցություն չունենալու համար։

Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած այն պնդմանը, թե ՀՖՖ-ն չի պատասխանել Mediahub.am-ի լրագրողին, ապա նշենք, որ դա ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ հոկտեմբերի 8-ին լրագրողը դիմել է ՀՖՖ Հաղորդակցության բաժնի աշխատակցին, ստացել է գրավոր պատասխան, որից հետո հեռախոսազանգով նրան տեղեկացրել են, որ հավելյալ ինֆորմացիա կտրամադրվի ավելի ուշ։

ՀՖՖ-ն մշտապես հետամուտ է ցանկացած միջադեպի հանգամանքները պարզելուն, և վստահություն ենք հայտնում հայտնում, որ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն կքննի գործի մանրամասները և կտա օբյեկտիվ գնահատական»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով