Ներքին 1 տարի առաջ - 10:20 09-10-2025

Դանակահարություն՝ Աբովյանում. վիրավորը ԱԱԾ նախկին աշխատակցի 20-ամյա որդին է. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:

Տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «դեմքի, կրծքավանդակի, որովայնի առաջնային պատերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համյանքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Շանթ Հ.-ն է, ում հիվանդանոց է տեղափոխել իր հայրը:

Քրեական և համայնքայն ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված Շանթ Հ.-ի, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Հ.-ի, 20-ամյա Լեռնիկ Ա.-ի, 16-ամյա Մինաս Գ.-ի 19-ամյա Վարդգես Ս.-ի, 19-ամյա Ասատուր Խ.-ի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Ամուր Ա.-ի, 20-ամյա Վիրաբ Ա.-ի, 17-ամյա Ռաֆիկ Ա.-ի, 17-ամյա Կարեն Ե.-ի և 16-ամյա Հայկ Կ.-ի միջև, որի ընթացքում կռվի մասնակից անձանցից մեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Շանթ Հ.-ին:

Վիրավորը Աբովյան քաղաքում հայտնի «Բոշ»-ի Հայկի տղան է. նրա հայրը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ ինչո՞ւ են նրան ասում «Բոշ»-ի Հայկ, քանի որ զբաղվում է ավտոմեքենաների վրա, ժողովրդի լեզվով ասած, «սիգնալներ» դնելով:

Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը, ծեծկռտուքը և դանակահարությունը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Էլար թաղամասի 2-րդ փողոցում, որտեղ տարբեր հատվածներում հայտնաբերել են արնանման հետքեր:

Տարածքը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները սահմանազատել են:

Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան