Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:55 09-10-2025

Պապիկյանը վազելով պիտի գար՝ գլուխը կախ կանգներ նրանց առջև և անվերջ ներողություն խնդրեր․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․

Իշխանությունները նախ տարիներով, օրերով ու ժամերով քարշ են տալիս անհետ կորած զինծառայողների հարազատներին, պահում փողոցներում, խաբում ու խաբում, մարդկանց հասցնում հիստերիայի, ապա նետում բանտերը։ Թշնամական վերաբերմունք։ Երկու օր այս մարդիկ Պաշտպանության նախարարության մատույցներում էին, բայց մի պատասխանատու չեկավ նրանց հետ խոսելու։ Մեկը չեկավ նրանց հետ խոսելու։ Այնինչ Պապիկյանը վազելով պիտի գար՝ գլուխը կախ կանգներ նրանց առջև, և անվերջ ներողություն խնդրեր ու արդարանար, թե ինչո՞ւ պատասխան չունի տալու։ Իշխանությունը չարաշահող չկայացած անձերն այս կոտրված, տարիներ տառապանքի մեջ գտնվող անձանց պատասխանում են ճիշտ թշնամու նման։ Ու հիմա, երբ փաստաբանն ահազանգում է, որ անհետ կորածի հարազատի կյանքին վտանգ է սպառնում, նրա հիվանդություններն օրենքով անհամատեղելի են բանտային պայմանների հետ, կարծո՞ւմ եք նրան ազատ կարձակեն։ Իհարկե՝ ոչ։ Նրանք փնտրում են հաջորդին, որ լռեցնեն պատերազմից եկող բոլոր ձայները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան