Ներքին 1 տարի առաջ - 21:36 08-10-2025

Հայաստանում ռուսաց լեզվի պահպանումը հսկայական նշանակություն ունի. Կոպիրկին

Երևանում «Ռուսական տանը» այսօր տեղի է ունեցել Ուսուցչի օրվան նվիրված համերգ։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանում «Ռուսական տունը»։

Երևանում «Ռուսական տունը» շնորհակալություն է հայտնել բոլոր ուսուցիչներին` երեխաների հանդեպ սիրո և իրենց գործին նվիրվածության համար։

Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Լեզուն քաղաքակրթության հիմքն է։ Հայաստանում ռուսաց լեզվի պահպանումն ու ավանդույթների փոխանցումը նոր սերունդներին հսկայական նշանակություն ունեն»,- իր խոսքում նշել է նա։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն իր հերթին նշել է, որ հավատում է` ռուսերեն խոսքը կլսվի Երևանի և Հայաստանի այլ քաղաքների փողոցներում ևս:

ՀՀ կրթության նախարարության ներկայացուցիչներ Ինեսա Սարգսյանը և Կարինե Սմբատյանը ուսուցիչներին մաղթեցին համբերություն, իմաստնություն և տոկունություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով