Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 08-10-2025

Ժամանակ չունեմ․ չեմ դիտել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը․ հարցում

Նախօրեին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշիգտոնում ստորագրված համաձայնագրին, ընտրություններին մասնակցելու, «Հայաստան» դաշինքը չառաջնորդելու և մի շարք այլ հարցերի։

Նշենք, որ նախորդ անգամ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսով հանդես էր եկել այս տարվա փետրվարի 17-ին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Դիտե՞լ եք Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Ի՞նչ հասկացաք»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի դիտել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը:

«Չէ, չեմ դիտել, ժամանակ չունեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի նայում Ռոբերտ Քոչարյանի ոչ մի հարցազրույց։ «Ես իրանից զզվում եմ, իր ա հարցազրույցները չեմ նայում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ «Դիտել եմ, էն հասկացա, որ ինքը ռևանշիստ ա մեծատառով, որ ուղղակի նպատակ ունի Նիկոլ Փաշինյանից ձայներ փախցնելու»,- ասաց նա։

«Ոչ, որովհետև ոչ մեկին էլ չեմ դիտում, զզվցրել են ժողովրդին, ոչ մեկին չեմ հավատում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով