Ներքին 1 տարի առաջ - 10:43 08-10-2025

Մաhաgել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը։

Ռաֆիկ Եղոյանը ծնվել է 1931 թվականի ապրիլի 2-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Նույն թվականից եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի գլխավոր ճարտարապետը, 1990 թվականից՝ Երևաննախագիծ ինստիտուտի «Գյումրի» արվեստանոցի գլխավոր ճարտարապետը, իսկ 1964-1977 թթ. միաժամանակ՝ Գյումրու գլխավոր ճարտարապետը։ Ռաֆիկ Եղոյանի գլխավորությամբ մշակվել է Գյումրի քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը, հյուսիս-արևմտյան և հյուսիսային շրջանների կառուցապատման նախագծերը: Նրա նախագծերով կառուցվել են բնակելի, հասարակական, մշակութային շինություններ, բազմաթիվ հուշարձաններ, որոնց թվում ՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրը (քանդակագործ՝ Արա Սարգսյան):

Ռաֆիկ Եղոյանի նախագծերով Գյումրիում կառուցվել են՝ «1000-ամյա Անի» հուշակոթողը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգակատունը, «Կումայրի» զբոսաշրջիկների հանգրվանը, Երկաթուղային կայարանը, «Մայր Հայաստան» հուշակոթողը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, «Արտյոմ Պետրոսյանի» դիմաքանդակ-հուշարձանը իր անվան դպրոցի դիմաց, քանդակագործ` Արարատ Հովսեփյան, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը, ինչպես նաև բնակելի շենքեր, հուշարձաններ։

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո Ռաֆիկ Եղոյանը մեծածավալ նախագծային կազմակերպչական աշխատանքներ է ծավալել Գյումրին վերականգնելու համար։ Եղոյանի նախագծերով կառուցվել են թիվ 5 և 8 դպրոցները, վերակառուցվել երկրաշարժից քանդված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որդու` Գարեգին Եղոյանի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան